ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հիմք ընդունելով ապրիլի 16-ի մրցույթի արդյունքներըՙ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նույն օրը կայացած նիստում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն է նշանակել Արմեն Արզումանյանին: Ա. Արզումանյանը մինչ այդ ժամանակավորապես կատարում էր Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի պարտականությունները:
Ինչպես հայտնում են Հանրային հեռուստառադիոընկերությունից, հաշվի առնելով Հայաստանի Ազգային ռադիոյի լուծարման առնչությամբ ծագած խնդիրներըՙ խորհուրդը որոշել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթը հետաձգել մեկ ամսով եւ նշանակել մայիսի 16-ին: