Ապրիլի 16-ին ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ֆարադ Քոլեյնիին:
Զրույցի շրջանակներում կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության, հայ-իրանական հարաբերություններին առնչվող խնդիրների շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի խորհրդականիՙ Հայաստան կատարելիք այցի հետ կապված տարաբնույթ հարցեր:
ՀՀ ՊՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ