«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2001-04-13 | #69, 2001-04-14 | #70, 2001-04-17


ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

Ավարտվեց Հայաստանի առաջնությունը, որտեղ մասնակիցները մրցեցին առանձին գործիքների վրա կատարած վարժություններում:

Առաջնությունը ցույց տվեց, որ մեր մարմնամարզիկների վարպետությունը վերջին շրջանում աճել է: Հատկապես համառ պայքար ծավալեց տղամարդկանց մրցումներում, եւ դա էր պատճառը, որ վեց մրցաձեւերից չորսում պատվո պատվանդանի վերին աստիճանին միանգամից երկու մասնակիցներ բարձրացան: Ներկայացնենք հանրապետության չեմպիոններին ըստ գործիքների. ազատ վարժություններՙ Վահագն Ստեփանյան եւ Սուրեն Համբարձումյան, նժույգաթափերՙ Արտյոմ Ավետյան եւ Գուրգեն Սիրեկանյան, օղակներՙ Աշոտ Գասպարյան, հենացատկերՙ Արտյոմ Ավետյան, զուգափայտերՙ Վահագն Ստեփանյան եւ Սուրեն Համբարձումյան, պտտաձողՙ Հարություն Մերդինյան եւ Գուրգեն Սիրեկանյան:

Կանանց առաջնությունում ազատ վարժությունների կատարումից հետո երեք մարմնամարզուհիներՙ Անի Աղաբալյանը, Հասմիկ Մանասյանը եւ Գայանե Փաշայանը, վաստակեցին հավասար միավորներ եւ հաղթող ճանաչվեցին: Անի Աղաբալյանը հանրապետության չեմպիոնուհի դարձավ նաեւ զուգափայտերի ու հավասարակշռության գերանի վրա կատարած վարժություններում: Հենացատկերում իր երկրորդ չեմպիոնական կոչումը նվաճեց Հասմիկ Մանասյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4