Երեկ Ստեփանակերտի քաղաքային դատարանում վերսկսվեց անցյալ տարվա նոյեմբերին ընդհատված, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Կարեն Բաբայանի գործով դատավարությունը:
Ինչպես «Ազգի» թղթակցին հայտնեց քաղաքային դատարանի նախագահ, նշված գործով դատավոր Ն. Հակոբյանը, գործը վերադարձվել է նախաքննության մարմինՙ լրաքննության: Ըստ դատավորի, նախկին քաղաքապետի մասով քր գործն անջատված է եղել: Իրար հետ սերտորեն կապված լինելու հանգամանքովՙ դրան պիտի միացվի նաեւ Հովիկ Թումասյանի մասով գործը, որը նույնպես մեղադրվում է հափշտակությունների մեջ: Նախաքննությունը կտանի Ստեփանակերտի քաղաքային դատախազությունը: