«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2001-04-17 | #71, 2001-04-18 | #72, 2001-04-19


ԼՂՀ. ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՌԱՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ԼՂՀ կառավարության ապրիլի 18-ի որոշմամբ, մայիսյան Եռատոնի կապակցությամբ Արցախում բնակչության առանձին խմբերի կտրվի միանվագ օգնություն, որի ընդհանուր գումարը կազմում է 30 մլն դրամ:

Որոշմամբ միանվագ օգնություն կստանան ԼՂՀ-ում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները, մարտական գործողությունների մասնակիցները եւ նրանց հավասարեցված անձինք, Երկրորդ աշխարհամարտում զոհվածների այրիները, ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաեւ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողները:

Իրավասու գերատեսչություններին հանձնարարված է ժամանակին ապահովել նշված վճարումները:

ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4