«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2001-04-17 | #71, 2001-04-18 | #72, 2001-04-19


«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»-Ի ԳՈՐԾԱԿԱԼԸ 50 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՐԵԼ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Գրանդ տոբակո» հայ-կանադական ընկերության պահանջով իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում Արարատի մարզումՙ ընկերության գործակալ Գուրգեն Ալեքսանյանի նկատմամբ: Ընկերությունում «Նոյյան տապան»-ի թղթակցին որեւէ լրացուցիչ մեկնաբանություն չտրվեց, սակայն լավատեղյակ աղբյուրները, որոնք չցանկացան հրապարակել իրենց անունը, տեղեկացրին, որ Գ. Ալեքսանյանը 2000 թ. գյուղացիների հետ գործնական փոխհարաբերությունների ընթացքում պարբերաբար դիմել է խարդախությունների:

Մասնավորապես, նա գյուղացիներին ստորագրել է տվել կեղծված փաստաթղթեր, կեղծել է ստորագրություններ, գյուղացիներին տրվելիք փողերի տրցակներից հանել տասնյակ հազարավոր դրամներ (հետո պատճառաբանել, թե տրցակը բանկից է այդպես ստացվել): Գ. Ալեքսանյանը նմանատիպ կեղծիքներ է թույլ տվել ընկերության նկատմամբ: Արդյունքում, գյուղացիներին պատճառվել է ավելի քան 50 մլն դրամի վնաս, իսկ «Գրանդ Տտոբակոյի» կրած վնասի չափը հայտնի չէ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4