Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության գրասենյակից (Բոստոն) երեկ ստացված մահախոսականը գուժում է ԹՄՄ պատվավոր անդամ Ֆլորա Գոփոյանի մահը, որ պատահել է ապրիլի 16-ին, Մասաչուսեթսի Բրայթոն քաղաքի հիվանդանոցում: Տիկին Գոփոյանը երկար տարիներ եղել է ԹՄՄ Կենտրոնական վարչության գանձապահը, գլխավորել է Բեյրութի Թեքեյան վարժարանին օժանդակող հանձնախումբը եւ սրտանց նվիրվել դպրոցի կառուցման եւ զարգացման գործին:
Ֆլորա Գոփոյանը քույրն էր ՌԱԿ երկարամյա ղեկավար, այժմ հանգուցյալ պրոֆ. Բարունակ Թովմասյանի:
Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր ապրիլի 19-ին, Բելմոնտի Առաջին հայկական եկեղեցում, իսկ թաղումը կկատարվի Ութերթա-ունի գերեզմանատանը: