«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2001-04-17 | #71, 2001-04-18 | #72, 2001-04-19


ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԵՆՈՒՐ «ԳՐԱՎՅԱԼ» ՏԱՐԱԾՔ Է ՏԵՍՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Իրանի միջեւ քննարկվում է Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման հարցը: Թեեւ հիդրոէլեկտրակայանը Հայաստանի եւ Իրանի սահմանի վրաՙ Մեղրիի հատվածում է կառուցվելու, Բաքուն մտահոգված է «գրավյալ տարածքների» ճակատագրով, որոնք «կարող են շինհրապարակի վերածվել»:

Ադրբեջանական «Էխո» թերթը նշում է, որ օրերս Իրանի էներգետիկայի նախարարը Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ժամանակ նրան տեղյակ է պահել Արաքս գետի վրա Հայաստանի հետ համատեղ հիդրոհանգույց կառուցելու ծրագրի մասին: Ընդ որում, խոսքը գնացել է գրավյալ տարածքների շուրջ, նշում է թերթը: «Ադրբեջանի նախագահի զայրույթին ի պատասխան իրանցի հյուրը առանց ամոթի ու շփոթվելու հայտարարել էՙ եթե դուք շուտ ազատագրեք ձեր հողերը, ապա մենք կսպասենք, սակայն եթե գործընթացը երկարի, ապա, ներող կլինեք, մենք շինարարությունը Հայաստանի հետ ենք սկսելու», Իրանի նախարարի խոսքերը մեջբերում է «Էխո»-ն:

Շինարարությունը դեռ չի սկսվել, սակայն այս կարգի դատողություններն ադրբեջանցիներին հիմք են տալիս մեղադրելու Իրանին «գրավյալ տարածքների հարցում» Հայաստանին սատարելու մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4