Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը բողոքի նոտա է հղել երկրի արտգործնախարարություն: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի փոխդեսպան Գյուրսել Էվրենին, Ադրբեջանի իշխանությունների հրահանգով ավերվել է Շեհիդների ծառուղում գտնվող մզկիթի դիմացի աղբյուրը:
Բաքվի քաղաքապետարանն այս քայլը բացատրել է ջրագծերի վերանորոգման աշխատանքներով, որոնք անցնում են աղբյուրի մոտով, մինչդեռ Թուրքիայի դեսպանատունը համոզված է, որ այդ աշխատանքները հնարավոր էր իրականացնել առանց աղբյուրն ավերելու: Շեհիդների մզկիթը եւ աղբյուրը կառուցվել է 1996 թ. թուրքական ֆինանսական միջոցներով: