ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նոր թեմակալ առաջնորդներ են նշանակվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու երեք թեմերում:
Գրիգորիս արք. Բունիաթյանը նշանակվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ, զբաղեցնելով թեմակալ առաջնորդի թափուր տեղը:
Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդի պաշտոնակատար Եզրաս վարդապետ Ներսիսյանը նշանակվել է Նոր Նախիջեւանի եւ Ռուսասատանի հայոց թեմի առաջնորդ եւ Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքությունում Հայ եկեղեցու ներկայացուցիչ: Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Մովսես վրդ. Մովսիսյանը Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ ծառայության է կոչվել նույն թեմումՙ որպես առաջնորդ: