ՄՈՍԿՎԱ, 19 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության վիճակագրության կենտրոնական բաժնի ներկայացուցիչը, մեկնաբանելով երկրի կենտրոնական լրագրերից մեկում այդ խնդրին վերաբերող հրապարակումը: Լրագրում պնդվում է, թե Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (ՄԻԹ) մեղսակից է ինչպես «Ավրասիայի» զավթմանը, այնպես էլ Տու-154-ի հափշատկմանը Թուրքիայից:
Վկայակոչելով ՄԻԹ-ի նախկին գործակալին, որին հրապարակման հեղինակն անվանում է Նազըմ, հաղորդվում է, որ «Սիլիվրի» հատուկ ջոկատի նախապատրաստման կենտրոնի ղեկավար, ՄԻԹ-ի աշխատակից Էրգյուն Ղըլըչասլանն էր ղեկավարել լաստանավի զավթման գործողությունը: Հենց նա էր ապահովել լաստանավով ահաբեկիչների անցումն ու զենքի փոխադրումը: «Ավրասիայի» վրա եղել էր նաեւ ՄԻԹ-ի մեկ այլ աշխատակիցՙ Շյուքրու անունով: Թուրքական հատուկ ծառայությունների այդ նույն նախկին գործակալի ցուցմունքների համաձայն, մարտին հափշտակված ռուսաստանյան ինքնաթիռում ճանաչել էին Թուրքիայի քաղաքացի Էրթան Ջուշկունին, որը եղել էր «Ավրասիան» զավթողների թվում: Տեղեկություններ կան, որ նա կապված է թուրքական հետախուզության հետ: