ՀՀ ԱԺ պատգամավորների մեծամասնական ընտրակարգով թիվ 49 ընտրատարածքից ընտրված Դավիթ Լոքյանիՙ քաղաքաշինության նախարար նշանակվելուց հետո նրա պատգամավորական տեղը թափուր է մնացել:
Լրացուցիչ ընտրություններում առաջադրված 5 թեկնածուից համապատասխան փաստաթղթերը ժամանակին Լոռու մարզային ընտրական հանձնաժողով են ներկայացրել եւ գրանցվել 4-ը: Վանաձորում ԱԺ պատգամավորության թեկնածուներն են. Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետի տեղակալ, ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի ներկայացուցիչ Զոհրապ Թորոսյանը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, ՀԿԿ Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար Արամ Խաչատրյանը, Սպիտակի «Ճանապարհ» ՓԲԸ-ի տնօրեն, ՀՀԿ անդամ Արսեն Դարբինյանը եւ այժմ ոչ մի տեղ չաշխատող, անկուսակցական Սամվել Բաբլանյանը:
Ըստ որոշ կանխատեսումների, հիմնական պայքարը կծավալվի Զոհրապ Թորոսյանի եւ Արսեն Դարբինյանի միջեւ:
Սպասենք մինչեւ մայիսի 20-ը:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր