<20017602.jpg>
Ուրուգվահայ Բազմամիութենական կազմակերպութիւնը «Արմենիա» հրապարակում կազմակերպեց Հայոց ցեղասպանության 86-րդ տարելիցին նվիրված առաջին ձեռնարկը:
Ներկա էին Ուրուգվայի Նախագահի պաշտոնակատար, փոխնախագահ Լուիս Իերօ Լոփեսը, ներքին գործոց նախարար Կիժերմօ Ստիրլինգը, սպորտի եւ երիտասարդութեան նախարար Խաիմէ Թրոբոնոն, Ուրուգվայի նախկին նախագահ Խուլիօ Սանկինետին, սենատորներ, խորհրդարանականներ, Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Իրանի, Սիրիայի դեսպանները, Առաջնորդ Հակոբ եպս. Գլընճյանը եւ շուրջ 500 հայեր:
Իր բովանդակալից ելույթում ՀՀ դեսպան Արա Այվազյանը իսպաներենով բացատրեց Հայաստանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ բարձր գնահատեց Ուրուգվայի պետության օրինակելի կեցվածքը պատմական արդարության հանդեպ: Ապա ելույթ ունեցավ Ֆրանսիայի դեսպան Ռեինարդ Դիէրին:
Վերջում նախագահի պաշտոնակատարը վերահաստատեց կառավարության դիրքորոշումը եւ յայտնեց որ «Հայոց ցեղասպանությունը ամբողջ մարդկութեան դատն է»:
ԴԻԵԳՈ ԳԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ, «Ռադիօ Արմենիա»