ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի ապրիլի 27-ի հրամանով ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակվել Անահիտ Ադամյանը, որը մինչ այդ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղեկալն էր: Վարչության պետի պաշտոնը թափուր էր տարեսկզբից. ժամանակավորապես պաշտոնավարում էր վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանը: