ՍՏԱՄԲՈՒԼ, 30 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ստամբուլի «Մարմարան» հաղորդում է, որ կրկին գողություն, թալան եւ ավերածություններ են տեղի ունեցել քաղաքի Հալըջօղլու հայկական գերեզմանատանը: Պատրիարքարանի Լուսարարապետ Արամ եպիսկոպոս Աթեշյանը սրտի ցավով տեղեկացրել է, որ անհայտ անձինք գերեզմանատնից գողացել են մարմարյա աղբյուրներ, բազմաթիվ գեղաքանդակ դամբարաններ եւ ծաղկամաններ: Այս սրբապիղծ առեւանգումների ընթացքում հանցագործները քանդել են նաեւ տարբեր գերեզմանատներ: Հաղորդվում է նաեւ, որ իշխանությունները գողերին գտնելու քայլեր են ձեռնարկում: