«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2001-04-28 | #79, 2001-05-01 | #80, 2001-05-03


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ԳՈՀ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ

ՄՈՍԿՎԱ, 2 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը եւ Ֆրանսիան գոհ են համագործակցության այն մակարդակից, որ հաստատվել է երկու երկրների միջեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված գործունեության շրջանակում:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս հայտարարությամբ հանդիպման ավարտից հետո հանդես են եկել Ռուսաստանի ԱԳ առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը եւ ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Կլոդ Բլանշմեզոնը: Համաձայն գործակալության, կողմերը քննարկել են կարգավորման գործընթացի ներկայիս կացությունը եւ նրա զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ այս տարվա հունիսին Ժնեւում նախատեսված խաղաղ բանակցությունների նոր փուլին գործնական նախապատրաստության հետ կապված հարցեր: Կողմերը հաստատել են նաեւ իրենց պատրաստակամությունը շարունակել գործել ջանքերի սերտ կոորդինացման պայմաններումՙ տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4