Համաձայն Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաստուդիայի հաղորդագրության, Ալավերդու Ակներ թաղամասում տեղի է ունեցել ընդհարում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության քարոզիչների եւ տեղի ազգաբնակչության միջեւ: Ըստ որոշ տեղեկությունների, ընդհարման մասնակիցները եղել են ավետարանական հավատի քրիստոնյաների ներկայացուցիչներ: ՆԳ աշխատակիցների միջամտությունից հետո միջադեպը հարթվել է: Ելնելով տիրող իրավիճակիցՙ հնարավոր են կրոնական հողի վրա նոր ընդհարումներ:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ