ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր վերսկսվեց ավտոերթեւեկությունը Մաշտոցի պողոտայի թունելով, որը դադարեցվել էր վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով: Ութ հազար քմ. ընդհանուր մակերեսով թունելը շահագործման է հանձնվել 20 տարի առաջ:
Քաղաքապետարանի լրատվական բաժնում հայտնեցին, որ հիշյալ ճանապարհահատվածում 12 օրվա ընթացքում իրականացվել է մեծ ծավալի շինարարական-վերականգնողական աշխատանք, եւ այդ ամենըՙ մարդասիրական օգնության միջոցների հաշվին, զգալի է նաեւ «Երեւան» հիմնադրամի ներդրումը: