«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2001-04-28 | #79, 2001-05-01 | #80, 2001-05-03


Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՆԱԽՈՐԴ ՆԻՍՏԵՐԻՆ ԱՅՆՔԱՆ ԽՈՍԵՑ, ՈՐ ԿՈԿՈՐԴԻ ՍՊԱԶՄ «ՁԵՌՔ ԲԵՐԵՑ»

Մայիսի 2-ին նշանակված հերթական դատական նիստում «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը տեղեկացրեց, որ կոկորդի սպազմ ունի եւ ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին: Դատավորը ցանկացավ կողմերի տեսակետը լսել ամբաստանյալի հայտարարության վերաբերյալ, մի մասն առաջարկում էր հաճախակի ընդմիջումներով շարունակել դատական նիստը, եթե հնարավոր է, իսկ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը նպատակահարմար գտավ հրավիրել մեկուսարանի բժշկին եւ լսել նրա տեսակետը:

Դատավորն ընդմիջեց նիստը, եւ ամբաստանյալին հետազոտելու համար բժիշկ հրավիրեց: ԱԱՆ պոլիկլինիկայի բժիշկ Արմինե Թովմասյանը հետազոտելուց հետո դատարանի դահլիճում հայտնեց, որ ամբաստանյալը շնչառական սպազմ ունի, որը նյարդային վիճակի հետեւանք է, նաեւ աղիների գործունեության խանգարում ունի, որի պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին: Ի պատասխան Աշոտ Սարգսյանիՙ ամբաստանյալը երբվանի՞ց է այդ վիճակում, բժիշկը հայտնեց, որ աղիների խանգարումն սկսվել է գիշերը, առավոտյան նա բերվել է դատարան, որի հետեւանքով էլ չի հասցրել բժշկի դիմել: Բժիշկը տեղեկացրեց, որ Ն. Հունանյանի մոտ երեւույթը եղել է նաեւ մեկուկես ամիս առաջ, երբ ինքը հետազոտել է նրան: Նրա ասելով, ամբաստանյալը կարող է մասնակցել ուրբաթ օրը նշանակված դատական նիստին:

Մինչեւ բժիշկ հրավիրելը ամբաստանյալ Ն. Հունանյանը հետազոտելու նպատակով հոգեբանին հանձնեց մեկուսարանում գրած իր ստեղծագործություններըՙ 23 բանաստեղծություն եւ 1 պատմվածք: Ս. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4