Հայաստանի թենիսիստները հաղթանով սկսեցին Դեւիսի գավաթի աֆրոեվրոպական «B» խմբի մրցումները: Քիշնեւում մրցելով Մոլդովայի հավաքականի հետՙ մեր մարզիկները առավելության հասան 3-2 հաշվով:
Մրցախաղի առաջին օրը Սարգիս Սարգսյանը հաղթեց Յուրի Գորբանին, Ցոլակ Գեւորգյանըՙ Վիկտոր Ռիբասին: Հաջորդ օրը միանալովՙ Սարգսյանն ու Գեւորգյանը զուգախաղում պարտության մատնեցին Կուպցով-Գորբան երկյակին: Քանի որ ընդհանուր հաղթանակն ապահովված էր, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ծատուրյանը խաղադաշտ մտնելու հնարավորություն ընձեռեց պահեստայիններինՙ Տիգրան Մարտիրոսյանին եւ Դավիթ Բաբայանին: Ցավոք, երկուսն էլ պարտվեցին իրենց ավելի փորձառու մրցակիցներից:
Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը կլինի Հունաստան-Թուրքիա զույգի հաղթողը: Այստեղ էլ հաջողության հասնելու դեպքում մեր թենիսիստներն ավելի բարձր խմբում հանդես գալու իրավունք կնվաճեն: