«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2001-04-28 | #79, 2001-05-01 | #80, 2001-05-03


ԻՆՉՊԻՍԻ՞ ՄԵԴԱԼՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՆՔ

Եվրոպայի առաջնությանն են նախապատրաստվում հունահռոմեական ոճի ըմբիշները: Մեր հանրապետության հավաքականը, մարզիչներ Լեւոն Ջուլֆալակյանի եւ Աշոտ Նազարյանի գլխավորությամբ, այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ալուշտայում: Այստեղից մայիսի 8-ին թիմը կմեկնի Ստամբուլ, որտեղ երկու օր անց մեկնարկելու է եվրոպական առաջնությունը:

Ստամբուլում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն վեց ըմբիշներՙ երեւանցիներ Արմեն Առաքելյանը (54 կգ քաշային կարգ), Կարեն Մնացականյանը (63 կգ), Մովսես Կարապետյանը (69 կգ), գյումրեցիներ Վահան Ջուհարյանը (58 կգ), Վահե Կարապետյանը (76 կգ), Արման Գեղամյանը (85 կգ):

Նշենք, որ Բուդապեշտում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները մեկ բրոնզե մեդալ էին նվաճել: Ինչպիսի՞ մեդալներ կունենանք այժմ:

Եվրոպայի առաջնության գոտեմարտերը վարելու համար Երեւանից Թուրքիա կմեկնի միջազգային կարգի մրցավար, ՀՀ սպորտվարչության հունահռոմեական ոճի ըմբշամարտի պետական մարզիչ Սամվել Հարությունյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4