«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2001-05-08 | #84, 2001-05-09 | #85, 2001-05-11


ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՑ

Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը, ժամը 2-2:30-ի սահմաններում գործով դեռեւս չպարզված դիմակավորված եւ զինված անձինք մուտք են գործել Լոռու մարզպետարանի շենք, որի առաջին հարկում կապել են պահակ Բ. Մ. Պողոսյանին, այնուհետեւ մարզպետարանի շենքից գողացել հիմնականում համակարգչային տեխնիկա: Նրանք գողացել են նաեւ մարզպետարանի կլոր կնիքը:

Ինչպես տեղեկացանք ՆԳ Լոռու մարզային վարչությունից, ձեռնարկվում են հանցագործներին հայտնաբերելու բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4