ՎԱՇԻՆԳՏՈՆ, 14 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայամետ ԱՄՆ կոնգրեսականների ամերիկյան Կոնգրեսում կազմված խումբըՙ հայկական լոբբին, համալրվեց եւս մեկ անդամովՙ հանձին Ջո Լիբերմանի:
Լիբերմանը մինչեւ օրս թուրքական շահերի պաշտպան կոնգրեսականներից էր, բայց մի քանի օր առաջ միացավ Հայկական լոբբին: Այս առթիվ կազմակերպված հանդիսության ժամանակ նա հայերին ասել է. «Դուք եւս ցեղասպանություն տեսած ժողովուրդ եք»: Ջո Լիբերմանը հրեական ծագում ունի եւ մինչեւ այժմ միշտ դեմ էր արտահայտվել հայկական բանաձեւերին: