«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2001-05-11 | #86, 2001-05-12 | #87, 2001-05-15


ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆ Ի՞ՆՉ ԼՈՒՐ ԷՐ ԲԵՐԵԼ ԲԱՔՈՒ

ԲԱՔՈՒ, 14 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի օրն Ադրբեջանի մայրաքաղաքում անսպասելիորեն հայտնվել էր բարձրաստիճան թուրք դիվանագետ Իգիթ Ալփողանը: Թուրք դիվանագետը, չնայած այն բանին, որ օրը ոչ աշխատանքային էր, անհապաղ ուղեկցվել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի մոտ:

«Ես Բաքու եմ ժամանել, որպեսզի քննարկեմ մի շատ կարեւոր հարց: Չափազանց կարեւոր է իմանալ ադրբեջանական կողմի կարծիքը: Թուրքիայում ինձանից շտապ պատասխան են սպասում», այսպես է Ալփողանը լրագրողներին պարզաբանել իր այցի նպատակները: Թուրք դիվանագետի եւ Ադրբեջանի նախագահի զրույցն ընթացել է դեմ առ դեմ, փակ դռների ետեւում: Պաշտոնական ոչ մի տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Դիտորդների մեծամասնությունն այն կարծիքին է, որ քննարկման առարկա է դարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախապատրաստվող համաձայնագիրը: Ըստ «Բիլիք դունյասի» գործակալության, բացառված չէ, որ Ալփողանին հանձնարարված է եղել փոխանցել թուրքական կողմի նկատառումներն այդ հարցի վերաբերյալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4