ՄՈՍԿՎԱ, 14 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն մայիսի 14-ին երկօրյա աշխատանքային այցով կայցելի Բաքու: Ռուսական պատվիրակության կազմում Ադրբեջանի մայրաքաղաք կժամանեն նաեւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս համանախագահ Նիկոլայ Գրիբկովը:
Ինչպես սպասվում է, ռուսական պատվիրակությունը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի հետ: Ծրագրվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը եւ անվտանգության խնդիրները կովկասյան տարածաշրջանում, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: