«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2001-05-11 | #86, 2001-05-12 | #87, 2001-05-15


ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՎՃԱՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կառավարական որոշմամբ վերացվել է ծննդօգնության ժամանակ բժշկական սպասարկման համար համավճարի համակարգը: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունում:

Համակարգը ներդրվել էր 2001 թ. ապրիլից, իսկ մինչ այդ ծննդօգնությունը սպասարկվում էր լրիվ պետպատվերի շրջանակներում: Համավճարի համակարգի համաձայն, ծննդաբերության արժեքի մոտավորապես մեկ երրորդը (քաղաքի համարՙ 15 հազար դրամ, իսկ գյուղական վայրերի համարՙ 10 հազար դրամ) պետք է հատուցվեր բնակչության հաշվին, համավճարից ազատվում էին միայն սոցիալապես անապահով առանձին խմբեր: Այսպիսով, համակարգը գոյատեւեց ընդամենը մեկ ամիս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4