ՏԱՎՈՒՇ, 14 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 11-ին Տավուշի մարզի Կողբ գյուղի մանկապարտեզ-դպրոցում, մեծ դասամիջոցի ժամանակ, մասնաշենքերից մեկին կից պահեստի պատի փլուզվելու հետեւանքով վնասվածքներ են ստացել 3-րդ դասարանցիներ Գայանե Նասիբյանը եւ Մերի Մուրադյանը: Գայանեի վնասվածքները թեթեւ են, իսկ Մարինեի ոտքը կոտրվել է. վերջինիս բուժման համար Երեւան են տեղափոխել:
Կրթօջախի շենքը վնասվել է 1997 թվականի Նոյեմբերյանի երկրաշարժից: 4 տարի անց էլ մանկապարտեզ-դպրոցի շենքը անմխիթար վիճակում է գտնվում: Կողբի գյուղապետարանը ֆինանսներ չունի այն նորոգելու համար: