Ստամբուլում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 48-րդ առաջնությունը:
Հայաստանը աշխարհամասի առաջնությունում ներկայացնում էին 6 ըմբիշներՙ երեւանցիներ Արմեն Առաքելյանը (54 կգ քաշային կարգ), Կարեն Մնացականյանը (63 կգ), Մովսես Կարապետյանը (69 կգ), գյումրեցիներ Վահան Ջուհարյանը (58 կգ), Վահե Կարապետյանը (76 կգ) եւ Արման Գեղամյանը (85 կգ):
Նրանցից միայն Մովսես Կարապետյանին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանին: Նա գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: