«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2001-05-12 | #87, 2001-05-15 | #88, 2001-05-16


ՀԱՎԱՔԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ

«Քրիստոնեություն-1700» ծրագրի շրջանակներում մայիսի 13-ին Ճամբարակ քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մկրտության արարողությունՙ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Սիոն վրդ. Ադամյանի նախագահությամբ, թեմի քահանա Տեր Գնել Մարտիրոսյանի եւ Սեւանի Վազգենյան դպրանոցի սաների մասնակցությամբ:

Հայ առաքելական եկեղեցուն որդեգրվեցին 170 ճամբարակցիներ, որոնցից 120-ը թիվ 4 դպրոցի սաներ են, իսկ 50-ըՙ Ճամբարակի տարբեր տարածքների բնակիչներ: Մկրտվածների կնքահայրեր դարձան ճամբարակցի 5 գործարարներ, որոնք կատարեցին մատաղի արարողություն, իսկ Գեղարքունիքի թեմը մկրտվածներին նվիրեց մեկական արծաթյա խաչ եւ հոգեւոր գրականություն: Վերջերս հավաքական մկրտությամբ Հայ առաքելական եկեղեցու դավանանքն ընդունել էին եւս 200 ճամբարակցիներ:

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4