Մայիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր գրող-հրապարակախոս Զորի Բալայանը: Բարոնուհի Ք. Քոքսը ծանոթացրել է Արցախ կատարած իր հերթական այցի մանրամասներին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր:
ՀՀ ՊՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ