Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության փոխնախագահ, Միլի մեջլիսի կառավարամետ «Ենի Ազերբայջան» խմբակցության փոխնախագահ Իլհամ Ալիեւը, որը Հեյդար Ալիեւի որդին է եւ երկրի նախագահի հավանական ժառանգորդը, «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում բացառել է Կասպիցի նավթը Հայաստանի տարածքով արեւմտյան շուկաներ առաքելու տարբերակը, նույնիսկ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվի խաղաղություն: «Ադրբեջանը չի կարող իր երկարաժամկետ շահերը դնել սպառնալիքի տակ», ասել է Իլհամը:
Անդրադառնալով ԼՂ կարգավորման խնդրին, Ի. Ալիեւը ասել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է փոխզիջումների դիմեն. «Ադրբեջանն ընդունելի է համարում կարգավորման այն տարբերակը, որի դեպքում հայկական կողմը դուրս կգա գրավյալ բոլոր շրջաններից, կվերականգնվի երկրի տարածքային ամբողջականությունը»: