Թերեւս երբեմնի ավանդույթի մասնակի վերականգնման դրսեւորում կարելի է համարել վերջին տարիներին մայրաքաղաքի առանձին թատրոնների հյուրախաղային այցերը Գյումրի, որտեղ ներկայացնում են մեկ-երկու բեմադրություն, երբեմնՙ ավելին:
Ընդսմին իրենք նշում են, որ կարեւորում են այս քաղաքի խստապահանջ հանդիսատեսի գնահատականը: Ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի ղեկավարած Համազգայինի թատրոնը, մեկ օր լինելով Գյումրիում, Վարդան Աճեմյանի անվան թատրոնի լեցուն դահլիճում ներկայացրեց Սամվել Կոսյանի «Գուցե փրկվենք.» մեկ գործողությամբ տրագիկոմեդիան: Մարդկային հոգու ազատությանն առնչվող հարցադրումների բեմական մատուցումն իր արդի հնչեղությամբ հուզում ու խորհել էր տալիս դիտողին: Բարձրարվեստ ներկայացման համար հանդիսատեսը ջերմ ծափերով վարձահատույց եղավ բեմադրիչ Դավիթ Հակոբյանին եւ երիտասարդ դերակատարներին:
Գ. Մ.