Գրում է ամերիկյան թերթը
«Բանակցությունները փխրուն են: Անցյալ շաբաթ Հ. Ալիեւը Հայաստանը համեմատեց հիտլերյան Գերմանիայի հետ եւ երդվեց, որ հայ ագրեսորները պատժվելու են: Ռ. Քոչարյանն ասել է, որ պատրաստ է վերադառնալ ռազմադաշտ, եթե Հ. Ալիեւը դա է ուզում», մայիսի 17-ի համարում գրում է «Wall Street Journal»-ը: Ամերիկյան հեղինակավոր թերթը գրում է, թե համաձայն Քի Վեսթի բանակցություններից պարզ դարձած որոշ մանրամասների, Հայաստանը դուրս է գալու «օկուպացված տարածքներից», ԼՂ-ն միջանցքով միանալու է Հայաստանին, իսկ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու է միջանցքով: Թերթը նշում է, թե որտեղով է անցնելու այդ միջանցքը:
«Տեղի եւ օտարերկրյա վերլուծաբանների կարծիքով, 78-ամյա Ալիեւը, որի առողջությունը օր-օրի վատթարանում է, ցանկություն ունի համաձայնագիր ստորագրել, ապա իշխանությունը փոխանցել որդուն», շեշտում է թերթը, հիշեցնելով, որ երկու երկրների նախագահները ԼՂ հարցում ներքին եւ արտաքին ճնշումների տակ են: