<20019003.jpg>
Երեկ ազգային ակադեմիայի մեծ դահլիճում սկսվեց Հայաստանի Գրողների միության հերթականՙ 13-րդ համագումարը: Միության վարչության նախագահ Հրանտ Մաթեւոսյանի հակիրճ խոսքից հետո անցած տարիների գրական հունձքի մասին խոսեցին գրականագետներ Զավեն Ավետիսյանը եւ Սեյրան Գրիգորյանը: Այնուհետեւ սկսվեց մտքերի փոխանակություն: Նախահամագումարյան շիկացած մթնոլորտը համագումարի գոնե առաջին օրը քիչ էր նկատվում:
Այսօր համագումարը շարունակելու է աշխատանքը, որի մասին տեղեկատվություն կտպագրվի մեր թերթի առաջիկա համարում: