«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2001-05-17 | #90, 2001-05-18 | #91, 2001-05-19


EVET (10.000 ERMENI) KATLEDILDI

Այո, 10 հազար հայեր են սպանվել

Թուրքիայի պատմության հետազոտության ինստիտուտի նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն հետազոտելով օսմանյան արխիվները, օրերս հրատարակել է մի աշխատություն «Հայկական տեղահանությունները եւ իրականությունը» վերնագրով, հաղորդում է թուրքական «Միլիեթ» թերթի ինտերնետային էջը երեկ:

Ըստ գրքի հեղինակի, շուրջ 10.000 հայեր իրոք ենթարկվել են կոտորածների, իսկ մնացածի հանդեպ կիրառվել է բռնի տեղահանում: Հալաչօղլուի կարծիքով, բռնագաղթի ենթարկված 438 հազար 758 հայերից, իբր, տեղ են հասել 382 հազար 148 հոգի: Մնացածը մահացել է սովից եւ հիվանդությունից:

Անշուշտ, թուրք պատմաբանի ներկայացրած թվերը ծիծաղելի են եւ շատ հեռու ճշմարտությունից: Սակայն այն հանգամանքը, որ գրքի հեղինակը թուրք պետական պաշտոնյա է, եւ գիրքը հրատարակվել է թուրքական պետության հովանավորությամբ, թույլ է տալիս հուսալու, որ հետզհետե թուրքերը կընդունեն ամբողջ ճշմարտությունը: Մանավանդ որ «Միլիեթն» իր լրատվության ներքեւում զետեղել է մակագրությունՙ «Այս լուրն ուղարկիր ընկերոջդ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4