«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2001-05-17 | #90, 2001-05-18 | #91, 2001-05-19


Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂՆ ԱՆԿԱԽ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԵՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ՆՐԱՆ»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ղարաբաղն անկախ է Ադրբեջանից եւ երբեք չի ենթարկվելու նրան: Դա բացառվում է», հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանըՙ Ֆրանսիայի «ԱՅԲ» հայկական ռադիոկայանի ուղիղ եթերում տված իր հարցազրույցում: Այլ բան է, նշել է նա, որ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են խորհրդապահական պայմաններում:

«Ինչ-որ տեղ մեզ համար հասկանալի է նման դիվանագիտությունը: Ու չնայած այսօր որոշ դժվարություններ կանՙ կապված բանակցություններին Արցախի մասնակցության հետ, բայց մեզ հետ խորհրդակցում են, տեղյակ պահում գործընթացին», ասել է ԼՂՀ նախագահը: «Ես, բնականաբար, չեմ կարող Ալիեւի կամ Քոչարյանի փոխարեն պատասխանել, թե որքանով են իրենք գոհ բանակցություններից, բայց մենք գոհ կլինենք, եթե իրականանան այն խնդիրները, այն նպատակները, որոնք դրել ենք մեր առջեւ», նշել է նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4