ԲԱՔՈՒ, 18 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս. Աբիեւը, Էմ Փի Էյ գործակալության հաղորդմամբ, հայտարարել է իր ռուս գործընկերոջՙ Ս. Իվանովի հետ երկկողմ կոնսուլտացիաներ վարելու մտադրության մասին:
Աբիեւը չի բացառել այն հնարավորությունը, որ հանդիպմանը կարող է շոշափվել ադրբեջանական բանակի սպառազինության արդիականացման հարցը: Ըստ նրա, ազգային բանակի սպառազինությունը կարիք ունի արդիականացման, նորոգման եւ համալրման, Ռուսաստանի աջակցությունը տվյալ հարցում անհրաժեշտ է: Ինչպես նշել է նախարարը, «Մոսկվան պատրաստ է օգնել նշված խնդիրների լուծմանը»: