«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2001-05-17 | #90, 2001-05-18 | #91, 2001-05-19


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԼԻՈՎԻՆ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ

ՄՈՍԿՎԱ, 18 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը լիովին դադարեցրել է ԱՊՀ-ի երկրների վարկավորումը: ՌԴ կառավարության նիստին ներկայացված ֆինանսների նախարարության զեկույցում ասվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում «ԱՊՀ-ի երկրներին պետական վարկեր չեն տրամադրվել»:

Դա բացատրվում է նրանով, որ նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունները չեն կատարում տոկոսային վճարումների եւ ավելի վաղ տրամադրված վարկերի գծով հիմնական պարտքի մարման պարտավորությունները: 2001 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը ծրագրում էր 994,82 մլն ռուբլի գումարի պետական վարկեր տրամադրել ԱՊՀ-ի երկրներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4