2001 թ. մայիսի 12-ին «Ազգ» թերթի «Ազգայնականները պահանջում են հարգել հայերենը» հրապարակման առնչությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեռեւս 1998 թ.-ից Արմենտելը գիտակցում էր խնդրի առկայությունը: Տեղակայվող նոր թվային կայանների համար լեզվային սկավառակի վրա ձայնագրվել են ավտոմատ հայտարարություններըՙ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն ու ուղարկվել համապատասխան ընկերություններին: Վերոհիշյալ հայտարարությունների փաթեթն արդեն իսկ ներմուծված է Երեւանի թվային կայաններում եւ կգործի ս. թ. հունիսից:
Բացի այդ, նոր տեղակայվող կայաններում վերամիացմանը զուգընթաց ներմուծված է արդեն նոր ավտոմատ հայտարարությունների փաթեթըՙ երեք լեզուներով:
ԱՐՄԵՆՏԵԼ ՀՁ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ