«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2001-05-17 | #90, 2001-05-18 | #91, 2001-05-19


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԼՈԶԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Արդեն երրորդ անգամ Շվեյցարիայի Լոզան քաղաքում կանցկացվի փառատոն, որի ծրագրում ընդգրկված է նաեւ «Օլիմպիական մայրաքաղաքի պատանի վարպետներ» անվանմամբ մրցաշարը:

Այն հովանավորում են ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Այս չափազանց հետաքրքիր մրցումներին մասնակցելու են հրավիրվում աշխարհի ուժեղագույն երիտասարդ շախմատիստները: Հիշեցնենք, որ առաջինՙ 1999 թ. մրցաշարում հանդես եկավ երեւանցի Կարեն Ասրյանը: Այս տարվա մրցաշարի 12 մասնակիցների թվում եւս Հայաստանն իր ներկայացուցիչն ունի. Լոզանում կխաղա պատանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մրցումները կընթանան օլիմպիական մրցակարգով: Մասնակիցները կանցկացնեն միկրոմրցախաղերՙ բաղկացած երկուական պարտիաներից: Հավասարՙ 1-1 հաշվի դեպքում մրցակիցները կխաղան նաեւ կարճ ժամակարգով, իսկ անհրաժեշտության դեպքումՙ նաեւ կայծակնային պարտիաներ: Առաջին շրջանում կմրցեն 8 շախմատիստներ: Այստեղ Արոնյանի մրցակիցն է շվեյցարացի Ժեննին: Այս փուլում կմրցեն նաեւ Բու (Չինաստան)-Կոստենյուկ (Ուկրաինա), Ռաջաբով (Ադրբեջան)-Ժաո (Չինաստան), Վոլոկիտին (Ռուսաստան)-Մահամի (Իրան) զույգերը: Նրանց հաղթողները երկրորդ փուլում կմրցեն ուժեղագույն քառյակիՙ Պոնոմարյովի (Ուկրաինա), Բաքրոյի (Ֆրանսիա), Սաշիկիրանի (Հնդկաստան) եւ Բրուզոնի (Կուբա) հետ: Արդեն հայտնի է, որ առաջին մրցախաղում հաջողության հասնելու դեպքում Արոնյանը կհանդիպի Բաքրոյի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4