«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2001-05-18 | #91, 2001-05-19 | #92, 2001-05-22


11 ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐ ԿՈՂՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

Եվրախորհրդի 63 անդամներ, որոնցից 11-ըՙ բրիտանացի քաղաքագետներ, ապրիլի 24-ին բանաձեւ են ընդունել, որով ճանաչում են Հայկական ցեղասպանությունը, հաղորդում է ինտերնետային ցանցով ստացված լրատվությունը: Հատկանշական է, որ բրիտանացիները քանակով գերազանցել են որեւէ այլ երկրի ներկայացուցիչներին, մինչդեռ դեռեւս հունվարին կառավարությունը մեծ դժկամությամբ էր համաձայնել հայերին ընդգրկել Հոլոքոսթի օրվա հիշատակություններում: Ռուսաստանից 10 ներկայացուցիչ է ստորագրել: Բոլորովին զարմանալի չէ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պաշտպանել գրավոր հայտարարությունը:

Բանաձեւը ստորագրած բրիտանացի քաղաքագետներն ենՙ խորհրդարանի անդամներ Թոմաս Քոքսը, Էն Կրայերը, Թերի Դեյվիսը, Բիլ Էթերինգթոնը, Մարիա Ֆայֆը, Մայք Հանքոքը, Սիդնի Ռեփսոնը, Ռուդուլֆ Վիսը եւ Լորդերի պալատի անդամներ լորդ Քլինթոն Դեյվիսը, Ջադը եւ Պոնսոնբին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4