ՎԱՆԱՁՈՐ, 21 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Սվերդլով գյուղում (Ստեփանավանի տարածաշրջան) մայիսի 19 փլուզվել է երթեւեկելի կամուրջը, որի նշանակությունը միայն ներհամայնքայիքն չէ. Սվերդլովով ու այդ կամուրջով է անցնում Ստեփանավան-Պրիվոլնոյե, ապաՙ Ախքյորփի (Վրաստան) ճանապարհը:
Ըստ տեղեկությունների, նստել է կենկտրոնական հենասյունը, եւ կամրջի երկու մասերը կախվել են գետի վրա, որն այս օրերին անընդմեջ անձրեւներից հորդացած է: Փլուզման պատճառների մասին ՀՀ արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության Լոռու մարզային վարչությունում մասնավորապես նշեցին, որ կամուրջը 50-60 տարվա է եւ չի նորոգվել: