«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2001-05-18 | #91, 2001-05-19 | #92, 2001-05-22


ԸՆԹԵՐՑՈՂԻ ԻՐԱՎԱՑԻ ԲՈՂՈՔԸ «ԱԶԳ»-Ի ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԴԵՄ

Մեր թերթի արտասահմանյան ընթերցողներից Թեդ Ութուջյանը խմբագրությանս ուղղված զայրացկոտ նամակ է գրել, որը վերաբերում է մեր թերթի մայիսի 16-ի համարում «Հայկական ավիաուղիների» նորՙ Երեւան-Կահիրե չվերթի մասին տպված տեղեկատվությանը: Ընթերցողին մասնավորապես զայրացրել է «Եգիպտոսի հայ համայնքը 70000 է հաշվվում» արտահայտությունը, որը, իսկապես, բացահայտ սխալ է: «Ինչպե՞ս կարող է իրեն հարգող որեւէ հրատարակչություն, ինչպիսին ձերն է, թույլ տալ նման անճշտություն եւ հուսալ, որ մարդիկ ձեզ լուրջ ընդունեն», գրում է ընթերցողը, որ այդ փաստի մեջ «պրոպագանդա» է տեսնում:

Ինչպես ասացինք, եգիպտահայությանը վերագրված այդ թիվը բոլորովին սխալ է եւ պետք է լինի մոտ 10 անգամ պակաս: Այսուհանդերձ, ոչ ինքնարդարացման համար ասենք, որ այդ սխալ տվյալը գրավոր մեզ հաղորդել է «Հայկական ավիաուղիների» լրատվական ծառայությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4