«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2001-05-18 | #91, 2001-05-19 | #92, 2001-05-22


ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

ԹԲԻԼԻՍԻ, 21 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս հայտարարությամբ այսօր ազգային ռադիոյով հանդես է եկել Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն:

Անդրադառնալով Ախալքալաքում եւ Բաթումում ռուսաստանյան երկու ռազմակայանների գտնվելու ժամկետի որոշմանը, Շեւարդնաձեն ասել է, որ «Վրաստանը մտադիր չէ հույզերի մակարդակում քննարկել այդ հարցը եւ արհեստականորեն արագացնել դրա լուծումը»: Նախագահը հույս է հայտնել, որ «Վրաստանը եւ Ռուսաստանը այնպիսի փոխհամաձայնության կգան այդ հարցում, որը վնաս չի հասցնի երկու երկրների շահերին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4