Թուրքական «Հյուրիեթ» օրաթերթը տեղեկացնում է, որ ամերիկյան մեծազդեցիկ «Նյու Յորք թայմս» օրաթերթն օրերս մերժել է թուրք-ամերիկացի 125 գիտնականների ու դասախոսների վճարովի հայտարարությունը տպագրել, գտնելով, որ այն «հակասում է Հայոց ցեղասպանության բոլորին հայտնի փաստերին»: Ըստ թուրքական թերթի, «Նյու Յորք թայմսը» թուրքերին ասել է. «Ձեր հայտարարությունը ուրանում է Հայոց ցեղասպանությունը: Դուք ուրանում եք ամբողջ աշխարհի կողմից ընդունված մի Ցեղասպանություն: Մենք չենք կարող նման հայտարարությունը տպագրել մեր թերթում»:
Պետք է շնորհավորել «Նյու Յորք թայմսի» խմբագրությանըՙ նման արդարակորով կեցվածքի համար: