<20019302.jpg>
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի հետ կապված հարցեր:
ԼՂՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանին տեղեկություններ է հաղորդել նաեւ վերջերս Ֆրանսիա կատարած այցի մանրամասների վերաբերյալ: