ԱՂԴԱՄ, 22 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ «Ասոշիեյթեդ պրեսի», Աղդամ կատարած այցելության ժամանակ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Քերի Քավանոնՙ տեսնելով պատերազմի թողած ավերածությունները, ասել է. «Մենք լսել էինք այս ամենի մասին, սակայն, եթե նույնիսկ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ու բնակիչները վերադառնան իրենց քաղաք, այս ամենը տեսնելուց հետո նրանց զայրույթը կարող է նոր բախում առաջացնել:
Ինչպե՞ս են մարդիկ վերադառնալու եւ ապրելու այստեղ»: