«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2001-05-19 | #92, 2001-05-22 | #93, 2001-05-23


ՆԻԿՈԼԱՅ ԳՐԻԲԿՈՎԸ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՉԻ ՈՐՈՇԱԿԻԱՑՆՈՒՄ

«Ես բացարձակապես բաց եմ եւ անկեղծ: Բանն այն է, որ բանակցությունների մասին լրատվության արտահոսքը երբեմն կարող է վնասել գործընթացին:

Օրինակ, նման դեպքեր պատահել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նույն բանը պատահեց Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Բաքվումՙ «525» թերթի հարցազրույցում պատասխանելով «Այսօր փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակն է քննարկվում հակամարտող կողմերին ներկայացնելու համար» հարցին, ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Ն. Գրիբկովը: «Ե՞րբ է տեղի ունենալու Քոչարյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը» հարցին Գրիբկովը պատասխանել է. «Անհնար է դա ասել: Ես չգիտեմ, թե ինչպես են ջրի երես բերվել այն լուրերը, թե նրանց հաջորդ հանդիպումը կայանալու է հունիսի կեսերին: Այս կերպ, հաջորդ հանդիպումը կարող է կայանալ հուլիսին կամ օգոստոսին նույնպես»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4