«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2001-05-19 | #92, 2001-05-22 | #93, 2001-05-23


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀԱՎԱՔԵԼ «ԱԿՕՍԻ» ՀԱՄԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Թուրքական իշխանություններն ապրիլի 26-ին փորձ են արել հավաքելու Պոլսում հրատարակվող հայկականՙ առավելաբար թուրքալեզու «Ակօս» շաբաթաթերթի ապրիլի 25-ի համարը, որտեղ տպված է եղել թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի «Մի օր... ապրիլի 24» վերնագրով հոդվածը, տեղեկացնում է Փարիզի «Յառաջը»:

Սակայն դատախազության պաշտոնյաները ժամանելով խմբագրություն, իրազեկ են դարձել, որ տվյալ համարն արդեն առաքված է բաժանորդներին: Այնուամենայնիվ պաշտոնյաները ներկայացրել են տվյալ համարը հավաքելու որոշման հիմքըՙ Դինքի հոդվածը «ցեղային խտրականությամբ ժողովրդին ոխի ու թշնամության դրդելու ազդակ է»: Այնինչ, ինչպես գրում է Փարիզի օրաթերթը, «Ակօսի» հիշյալ հոդվածը գրված է եղել վերջին ծայրաստիճան մարդկայնական, զգուշավորության խոր գիտակցությամբ, հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ լուծման հանգելու առաջարկով: Հրանտ Դինքն ավելի ուշ դիմել է անվտանգության խորհրդի վերին ատյան եւ ապացուցել, որ իր գրությունը, ընդհակառակը, հաշտության ու խաղաղության ձգտող պարունակություն ուներ: Գլխավոր խմբագրի առաջարկությունն ընդունվել է վերին ատյանի կողմից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4