ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, 22 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 20-ին Տավուշի մարզի Ոսկեւան գյուղի պահակակետում զինվոր է սպանվել: «Նոյյան տապանի» թղթակցին առայժմ հայտնի չէ սպանվողի անունը. հայտնի է միայն, որ կոչումով ավագ, բարձրագույն կրթությամբ կապանցի զինծառայողը մեկ շաբաթից պետք է զորացրվեր: Քիչ հավանական է համարվում, թե նրա սպանությունը ադրբեջանական զինուժի ոտնձգության հետեւանք է:
Մեր թղթակցին դեռեւս չի հաջողվել դեպքի կապակցությամբ տեղեկություններ ստանալ Վանաձորի զինվորական դատախազությունից: